Թեհրանում տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը՝ փոխանցում է իրանական Mehr գործակալությունը:
Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարների պատվիրակությունը Իսլամական Հանրապետություն էր ժամանել նախօրեին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին պաշտոնապես հրավիրել էր իրանցի պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ որպես երկու երկրների արտգործնախարարների միջև քաղաքական խորհրդակցության մաս:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ երկկողմ բանակցությունների նոր փուլում քննարկվում է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես՝ Կովկասը, Սիրիան, Եմենն ու Աֆղանստանը, ինչպես նաև միջուկային գործարքը: