Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետքարտուղար Կլեման Բոնը հայտարարել է, որ Եվրամիությունը մի շարք միջոցներ է պատրաստել Թուրքիայի նկատմամբ, այդ թվում՝ պատժամիջոցներ, որոնք կարող են կիրառվել, եթե Անկարան շարունակի իր ագրեսիվ դիրքորոշումը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք չենք ցանկանում սրել իրավիճակը, սակայն պաշտպանում ենք մեր շահերը: Թուրքիան պետք է ասի՝ պատրա՞ստ է լարվածությունը թուլացնելու ազդակներ տալ: Հիշատակվում են մի շարք իրավիճակներ, որտեղ այդ ազդեցությունն ի հայտ է գալիս՝ արևելյան Միջերկրական ծով, Լիբիա, Սիրիա: Մենք ականատես ենք եղել այլ գործողությունների Կովկասում»,- հայտարարել է Կլեման Բոնը: