ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանն անդրադարձավ Բաքվում բացված «պուրակին», որտեղ ցուցադրվել են Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ ցուցանմուշներ: Ըստ պատգամավորի, կատարվածը համամարդկային արժեքներին ուղղված ապտակ է:
«Սա ապտակ է ոչ միայն մարդկությանը, այլ նաև համամարդկային արժեքներին, որովհետև ամբողջ աշխարհին ցույց տրվեց հայատյացության այն բարձր մակարդակը, որն Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մաս է կազմում: Տարիներ շարունակ տարվող այս քաղաքականությունը հասել է ամենաբարձր մակարդակի, սա անարգանք է մեր զոհերի, անհետ կորածների ու գերեվարվածների նկատմամբ: Այս հարցում չպետք է լինեն քաղաքական հայացքներ և մոտեցումներ, որովհետև բոլորս պետք է բռունցքվենք և ցույց տանք աշխարհին, որ հայ մարդու արժանապատվությունը վեր ու բարձր է ամեն ինչից»,- ասաց Բաղդասարյանը: