Հայոց ցեղասպանության տարելիցի նախաշեմին ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակել ԱՄՆ Միչիգան նահանգի ևս երկու քաղաք: Լիվոնիա և Նովի քաղաքների քաղաքապետեր Մաուրին Միլեր Բրոսնանը և Բոբ Գաթը համապատասխան հռչակագրեր են ստորագրել:
Փաստաթղթում ասվում է, որ Լիվոնիա համայնքը միանում է աշխարհի բոլոր իրավապաշտպաններին ու պատմաբաններին՝ ճանաչելով և հարգելով 1.5 մլն հայերի հիշատակը, որոնք սպանվել են Օսմանյան կայսրության կառավարության հրամանով:
Նովի քաղաքի ղեկավարը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված հռչակագրով քաղաքը միանում է ԱՄՆ հայ համայնքի հավաքական ոգեկոչմանը՝ ցանկանալով վստահեցնել, որ մարդկության դեմ նման հանցագործությունները պետք է կանխվեն: