Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր Արարատ համայնքում մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը՝ հայտնում են Արարատի մարզպետարանից:
Միջոցառմանը մասնակցել են նաև Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սեդրակ Թևոնյանը և Սոս Ավետիսյանը, Արարատ համայնքից զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, հարազատներն ու ընկերները, ինչպես նաև համայնքի ղեկավար Կարեն Ղազարյանը և այլ համայնքապետեր, համայնքի բնակիչներ, հոգևորականներ:
Մասյացոտն թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռամբ օծվել է Արարատ համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում տեղադրված խաչքարը, որից հետո Սրբազան հոր հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր անմահ հերոսների: