Շարժելով դաստակը՝ կարելի է փոխարինել ձեռքը մեխանիկական ձեռքով: Բժշկական համալսարանից ստացած գիտելիքներն ու տեխնոլոգիաները Մարինան որոշեց միավորել ու հիմա արդեն 15 հոգանոց թիմով աշխատում են, որ նախատիպը դարձնեն արտադրանք, օգնեն նաև պատերազմից տուժած մեր տղաներին:
4 նախատիպ են արդեն ստեղծել: Կառավարվող սենսորից մինչև մասնակի ձեռքի պրոթեզ ստանալու համար թիմին միացել են Միացյալ Նահանգներում ու Ֆրանսիայում մեխանիկական ինժեներիայում մասնագիտացածները: Լաբորատորիա ունենալուց հետո արդեն այս տարի արտադրություն կհիմնեն: Առաջին օրինակները կնվիրեն մեր զինվորներին: Մարինան թիմի հետ «Միտք» ստարտափ ինկուբացիոն ծրագրի հաղթողներից է: Ոչ թե մարդկանց, այլ շների առողջության մոնիթորինգի համակարգ է մշակել մյուս հաղթող ստարտափը:
Այսպես իր ծրագիրը ներկայացնելու համար 35 թիմ էր դիմել Դիջիթեյնի և Ֆասթի համատեղ առաջին ինկուբացիոն ծրագրին: Ֆինտեխնոլոգիաներից մինչև ռազմարդյունաբերության ոլորտի ստարտափներից եզրափակիչ փուլ էր անցել 13-ը, հաղթել՝ 8-ը:
Որոշ ներդրողների հետ արդեն սկզբնական պայմանավորվածություններ կան: «Միտք» ծրագրի նոր մտքերից եկամտաբեր ընկերություններ ստեղծելու համար ինկուբացիոն փուլը կսկսվի ապրիլի 20-ից: