Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոր հակահայ նախաձեռնությունը՝ Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ ցուցանմուշներով «պուրակի» բացումը, խստորեն դատապարտել է Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Նիկոս Անդրուլակիսը՝ փոխանցում է Greek City Times պարբերականը:
Սոցիալական հարթակում նա նշել է, որ «բարբարոսության» պուրակ կառուցելով՝ Ալիևն անարգում է հայ զինվորների հիշատակը:
Նիկոս Անդրուլակիսը գրել է, որ միջազգային կազմակերպությունները պետք է բարձրաձայնեն մարդկության համար ամոթալի այս միջնադարյան պրակտիկայի մասին: