Ռուսաստանն ու Իրանն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական ու դիվանագիտական կարգավորում ձեռք բերելու կարևորությունն ու քննարկել են տարածաշրջանի երկրների դերակատարումը, որը կարող են ունենալ այս գործընթացում: Այս մասին այսօր Իրանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք թույլ են տալիս կայուն հրադադար ապահովել: Ընդգծել ենք հակամարտության հետևանքները հաղթահարելու կարևորությունը և, ընդհանուր առմամբ, արդարության հիմքով հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից բխող երկարաժամկետ քաղաքական ու դիվանագիտական կարգավորման ձեռքբերումը, քննարկել ենք այն դերակատարումը, որն այս գործընթացում կարող են ունենալ տարածաշրջանի երկրները»,- հայտարարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: