Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանների բարեկարգման նախաձեռնությանը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Նորագյուղ բնակավայրում խաղաղապահները տեղի բնակիչների հետ համատեղ իրականացրել են ցանկապատի վերականգնման և ներկման, տարածքի և հուշարձանի մաքրման աշխատանքներ:
Հուշարձանը կանգնեցվել է անցյալ դարի 60-ական թվականներին՝ ի հիշատակ Նորագյուղից ռազմաճակատ մեկնած և Նացիստական ռեժիմի դեմ պայքարում իրենց կյանքը զոհաբերած տղամարդկանց։
Ընդամենը Լեռնային Ղարաբաղում Մարդասիրական արձագանքման կենտրոնի հաշվառման տակ է գտնվում 58 հուշարձան՝ նվիրված 1941-1945 թվականներին ռազմաճակատում ընկած զինվորներին։ Մինչ օրս բարեկարգվել են 29-ը։