Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատվիրակման միջոցով՝ «Վորլդ Վիժն Հայաստան» ՀԿ-ն շարունակում է երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրել Իջևան, Թալին, Սիսիան, Ալավերդի, Ապարան, Վարդենիս, Ամասիա և Նոյեմբերյան քաղաքներում։
Նախարարությունից հայտնում են, որ տրամադրվող ծառայություններից օգտվում է 1200 շահառու․ պետական բյուջեից 2021 թվականի համար տրամադրվել է շուրջ 71 մլն 760 հազար դրամ։
Ծառայությունների շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։
Երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվում է նաև առողջապահական, սոցիալական և կրթական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատեղեկատվական աջակցություն՝ խթանելով երեխաների՝ ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացումը, ինչպես նաև կանխելով նրանց մուտքը հաստատություններ:
Շահառուներն ունեն ծառայության որակի անանուն գնահատման, ինչպես նաև առաջարկությունների ներկայացման հնարավորություն։