Թեհրանը պարզել է անձի ինքնությունը, որը մեղավոր է համարվում Նաթանզի իրանական միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպի համար, և միջոցներ են ձեռնարկվում նրան ձերբակալելու հարցում: Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ վկայակոչելով Իրանի հետախուզության աղբյուրը:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին երկուշաբթի հայտարարել է, որ Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպը չի ազդել ուրանի հարստացման գործընթացի վրա, այն շարունակվում է:
«Այսօր Նաթանզում գործարկվել է էլեկտրամատակարարման վթարային համակարգը: Նաթանզում ուրանի հարստացումը չի դադարեցվել և ակտիվորեն շարունակվում է»,- ասել է իրանցի պաշտոնյան:
Իրանը հայտարարել է արդիական ցենտրիֆուգների գործարկման մասին, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ակտիվացնել ուրանի հարստացման գործընթացը: