Ժամկետային զինծառայողների ծնողներն այսօր Բաղրամյան 26-ում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, կրկին ներկայացրել իրենց պահանջը:
Նրանք ցանկանում են, որ 44-օրյա պատերազմին մասնակցած իրենց որդիները ժամկետից շուտ զորացրվեն:
Մոտ 2 ժամ տևած հանդիպումից ծնողները բավարարված չէին: