Վերջերս, որպես Ամերիկյան դեսպանատան 2021 թ. ամերիկյան կինոցուցադրության մաս, «Մոսկվա» կինոթատրոնի այցելուները հնարավորություն ունեցան դիտելու բոլոր ժամանակների մեծ ջազ երաժշտի՝ Մայլս Դեյվիսի մասին պատմող ֆիլմը:
Այս վավերագրական ֆիլմը ներառում է մեծ երաժշտի մասին հայտնի ամենաթարմ նյութերը և պատմաբանների և նրա ընկերների հետ հարցազրույցների միջոցով ներկայացնում է իր գործին այդքան նվիրված ու խստապահանջ արվեստագետի:
Չնայած իր ժամանակի ամերիկյան հասարակությունում տիրող տարանջատման միտումներին, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ հանդիպող անարգալից վերաբերմունքին՝ Դևիսին ոչինչ չխանգարեց իրականացնելու իր երազանքը՝ ստեղծել երաժշտական արտահայտման նոր ձև:
Ֆիլմի ցուցադրմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի աշխատակից Ջուլի Պեկովսկին։ Նա իր ողջույնի խոսքը հղել է հայերենով՝ կարևորելով նման մշակութային միջոցառումների կարևորությունը Հայաստանում:
Ի դեպ, ԱՄՆ դեսպանության և «Ֆորում» թատրոնի հետ գործակցության արդյունքում ցուցադրվել է 11 մրցանակակիր ֆիլմ, որոնք օգնեցին հայ հանրությանը առավել ընդգրկուն պատկերացում կազմել ամերիկյան հասարակության և մշակույթի մասին։