Թեմուրի ու ծառայակից, հետո նաև մարտական ընկերոջ՝ Մամիկոնի ծրագրերն ու երազանքներն էին: Ընկերոջ մասին խոսում է դժվարությամբ: Պատճառը պատերազմի սպիներն ու հիշողություններն են: 1 տարի, 3 ամիս ծառայությունից հետո ստիպված էին հետ շպրտել ադրբեջանական նախահարձակ ուժերին: Մամիկոն Կասոյանը Վարանդայում զոհվեց:
Թեմուր Խուդոյան - Ծառայությունն ընթանում էր շատ լավ, երբեք չենք դժգոհել, զինվորին վայել ծառայել ենք: Չէինք մտածում, որ ինչ-որ մեկը կզոհվի:
Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը մարտական ընկերոջն է հանձնում Մամիկոնի մեդալը:
Պատերազմում զոհված Էմիլ Թամոյանը ոստիկան էր՝ Գյումրու Մուշի բաժնում: Պատերազմի առաջին օրը շտապեց ճակատ: Հոկտեմբերի 4-ին վիրավորվեց, կորցրեց աջ ձեռքը: Բուժման կուրսն անցնում էր Երևանում, ամիսներ անց Էմիլը դժբախտ պատահարի զոհ դարձավ:
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ներդրման համար եզդիական համայնքը պարգևատրեց 16 եզդի զինծառայողի՝ հետմահու և 13 կամավորականի: Հաջոյանն ասում է՝ իրենք չեն մոռացել ոչ մի զինվորի ու նման միջոցառումներն իրենց տղաներին ևս մեկ անգամ հիշելու, շնորհակալ լինելու հնարավորություն են:
Խդր Հաջոյան, Եզդիների ազգային միության նախագահ - Մենք սուգի մեջ չենք, մենք հպարտ ենք իրենցով: Նրանք կան ու կլինեն, իրենց շնորհիվ մենք գլուխներս բարձր կպայքարենք մեր վիրավոր հայրենիքը կազդուրելու ու առավել զարգացնելու համար:
Արթուր Կուտոյանն էլ 2 զինծառայող որդու վերադարձը չի տեսել, այսօր զոհված կրտսեր որդու՝ Թեմուրի մեդալն է ստանում, մեծ որդուց 5 ամիս է լուր չկա: Նա հավատում է, որ Օնիկը կգտնվի: