Քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, աշխարհագրության դասերը 99 ավագ դպրոցների աշակերտների համար առավել պատկերավոր ու գործնական են դարձել։ 2 մլն 320 հազար դոլար բյուջեով վերազինվել են դպրոցական լաբորատորիաները։
Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով սեպտեմբերից հանրապետության բոլոր՝ 107 ավագ դպրոցներում բնագիտական բարդ բանաձևերը կիրառության մեջ տեսնելու հնարավորություն կստեղծվի։
Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: