ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից 1lurer.am-ը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ գլխավոր դատախազությունը դիմում է ուղարկել Ռազմական ոստիկանություն՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու ու ընթացքը լուծելու: Հիշեցնենք՝ Ս.Սարգսյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել էր, թե իր օրոք ժամանակակից զինատեսակներ գնելու ծրագիր է հաստատվել՝ ֆինանսական հստակ աղբյուրներով։ Այդ ծրագրով նախատեսված էր մինչև 2024 թվականը 2500 անօդաչու թռչող սարք ձեռք բերել, հազարից ավելի ԱԹՍ-ները՝ մինչև 2020-ը, նաև հակաօդային պաշտպանության համակարգեր, սակայն Փաշինյանի կառավարությունը այդ ծրագիրը փոխել է։