Ծանրամարտի Հայաստանի հավաքականն այսօր վերադարձել է հայրենիք։ Մեր ծանրորդներն, ընդհանուր առմամբ, 5 ոսկե, 9 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճել Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում։
Փայլուն արդյունքներով հավաքականում աչքի են ընկել նաև շիրակցի մարզիկները։ 2 ոսկե, 5 արծաթե և 5 բրոնզե մեդալով են վերադարձել գյումրեցի ծանրորդները (Սամվել Գասպարյան, Գոռ Մինասյան, Վարազդատ Լալայան, Հակոբ Մկրտչյան, Ռաֆիկ Հարությունյան)։
Ինչպես հայտնում է Շիրակի մարզպետարանը, նրանց մեծ ոգևորությամբ ու շուքով դիմավորել են ինչպես օդանավակայանում, այնպես էլ քաղաքի մուտքի մոտ։