ՀՀ առողջապահությունը տեսանյութ է հրապարակել, որում 63-ամյա Բելլա Հարությունյանը պատմում է պատվաստվելու իր փորձի մասին:
«Ես ռիսկային գոտու առաջին գծում էի: Գիտակցեցի, որ դա շատ կարևոր է: Պատվաստվեցի և շատ գոհ եմ: Պետք է ամեն ոք գիտակցի, որ սա արվում է իր, ընտանիքի, հարազատների առողջությունն ու ապագան ապահովելու նպատակով»,- ասել է Բելլա Հարությունյանը։