Ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացվել է հրավառություն՝ չպահպանելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Իրականացվում է վարչական վարույթ։
Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում կայացել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի հարսանեկան արարողությունը, այնուհետև իրականացվել է հրավառություն: