Վրաստանի խորհրդարանում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը: Այդ մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերության
կայքը: Հարցը նախատեսվում է քննարկել պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովում:
Օրակարգում նշված է, որ քննարկումը կկենտրոնանա «Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի վրա» թեմայի ուղղությամբ: Հանձնաժողովի շրջանակում պատգամավորները կլսեն հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Շալվա Լոմիձեին:
Հանձնաժողովի նիստը, հավանաբար, կլինի փակ: