Իջևանում տեղի է ունեցել 2020 թ․ Արցախյան 44-օրյա պատերազմում ոստիկանության նահատակված ծառայողների հիշատակին նվիրված ֆուտբոլի առաջնություն։ Առաջնությանը մասնակցել են Տավուշի, Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի ոստիկանական թիմերը։
Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մինչ մրցումները սկսելը ծաղկեպսակ է դրվել և ծաղիկներ են խոնարհվել իրավակարգի զինվորի հուշաքարին։
Մրցույթի արդյունքում 1-ին տեղում Լոռու մարզի թիմն էր, 2-րդ տեղում՝ Շիրակը, 3-րդ և 4-րդ տեղերը գրավել են համապատասխանաբար Տավուշի և Գեղարքունիքի թիմերը։