2021 թ. ապրիլի 5-ից մինչև ապրիլի 9-ը ներառյալ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի կողմից Արցախի Այգեստան գյուղի տարածքում հայտնաբերված է և ամբողջությամբ ոչնչացված են 6354 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք՝ տեղեկացնում են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Աշխատանքներ են տարվել նաև Մարտունու շրջանի տարածքներում և քաղաք Մարտակերտում: Արդյունքում Մարտունու շրջանի տարածքում հայտնաբերվել 161 հատ, և ոչնչացվել է 570 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք, իսկ Մարտակերտ քաղաքում հայտնաբերվել է 10 հատ և ոչնչացվել են 111 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք:
Այս պահին աշխատանքները շարունակվում են Այգեստանի, Խնածախի, Մարտակերտի շրջանի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Բերդաշեն և Ննգի գյուղերի տարածքներում։
Կատարված աշխատանքների արդյունքում 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև օրս ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերված և ոչնչացված է 558604 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք:
2020 թ. նոյեմբերի 22-ից «Հումանիտար ականազերծման կենտրոնը» ականազերծման աշխատանքները իրականացնում է Ռուսաստանի Դաշնության ականազերծման կենտրոնի հետ, իսկ 2020 թ. դեկտեմբերի 7-ից՝ նաև Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության սակրավորական խմբի հետ համատեղ: