Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:
Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած հանդիպմանը թիմերից ոչ մեկին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը, արձանագրվեց գոլազուրկ ոչ ոքի:
Նշենք՝ «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը պետք է կայանար ապրիլի 9-ին, սակայն հետաձգվել էր ֆորս-մաժորային իրավիճակի պատճառով: Գերեվարված զինծառայողների հարազատները ճանապարհներ էին փակել և ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսը չէր կարողացել Գյումրի հասնել: Ավելի ուշ հաղորդվել էր, որ խաղը տեղի է ունենալու ապրիլի 11-ին: