Առաջիկա համապետական ծառատունկերի շրջանակում տեղային շաբաթօրյակներ ու մաքրման աշխատանքներ են նախատեսվում նաև Սևանա լճի ափամերձ հատվածներում։ Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից՝ ևս մեկ անգամ հորդորելով քաղաքացիներին ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։
«Միայն բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը վարքագծի պարտադիր կանոն դարձնելով՝ կարող ենք ապագա սերունդներին փոխանցել մեր անկրկնելի բնությունը»,- ասված է ՇՄՆ տարածած հաղորդագրության մեջ։