Մենք օր օրի զգում ենք Հայաստանում արտադրված ապրանքի նկատմամբ սպառնողների վստահությունը․ ArmTex Group-ի համահիմնադիր
Գյումրիում արտադրված տեքստիլի 80 տոկոսն արտահանվում է՝ Ռուսաստանից մինչև ԱՄՆ ու Կանադա։ Ընթացիկ ներդրում միշտ արել են, ամենամասշտաբային ծրագիրը կառավարության աջակցությամբ են գլուխ բերել։ Նոր մասնաշենք կառուցելու և ժամանակակից տեխնոլոգիաներ ներմուծելու համար պետությունը 2 անգամ ազատել է մաքսատուրքից, 3 տարով հետաձգել ԱԱՀ վճարումը։