Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում 9-րդն է:
Կանանց 87 կգ քաշային կարգում Հակոբյանը պոկել է 101 կգ և հրել 120 կգ: Երկամարտում հայ ծանրորդը գրանցել է 221 կգ և զբաղեցրել 9-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին Եվրոպայի այս առաջնությանը, որը վարկանշային է Օլիմպիական խաղերի համար, մասնակցում է 14 մարզիկով: