Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են Թուրքիայի ղեկավարի վարչակազմից՝ փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ստամբուլում տեղի կունենա երկու երկրների ղեկավարների համանախագահությամբ բարձր մակարդակի թուրք-ուկրաինական համագործակցության խորհրդի իններորդ նստաշրջանը: