Եթե դու չես գնում խանութ, խանութն է ռոբո-մեքենայով գալիս քեզ մոտ: «Ռոբոմարթը» Սիլիկոնյան հովիտը գրաված նոր ստարտափն է: Ընկերության համահիմնադիր, ֆիզիկոս Տիգրանին աշխարհի խոշորագույն տեխնոկրատների մոտ հասցրեց պահեստների համար ինքնավար մեքենաներ ստեղծելու փորձը, արդյունքում ստացան ինքնավար, շարժական խանութ՝ Միացյալ Նահանգներին առաջարկելով ընտրել թարմ սնունդ:
Տիգրան Շահվերդյան (Robomart-ի համահիմնադիր, գլխավոր տեխնիկական տնօրեն) - Որ խնդիրը, բացի խանութ գնալուց, չեք կարող լուծել, եթե օնլայն եք գնում, ընտրում են Ձեր փոխարեն:
«Ռոբոմարթը», նաև որպես շարժական դեղատուն, կարող է հասնել շտապ օգնության: Հավելվածով պատվիրելիս հասնում են օգտատիրոջ նշած վայրն, ու գնորդն ընտրում է անհրաժեշտ թարմ սննդամթերքը, հենց տեղում՝ բակում կամ, ասենք, աշխատավայրում: Խանութներն էլ սնունդը թարմացնելիս կլիցքավորեն նաև իրենց էլեկտրական ռոբո-խանութները։
Շարժական ռոբոտ մեքենաներն ամերիկացիներին գրավել են. դեռ չգործարկած՝ արդեն պայմանագիր են կնքել ամերիկյան ամենամեծ սուպերմարկետների ցանցերից մեկի հետ, նաև տեխնիկական թիմը մեծ ներդրումներ է բերել: Միլիոնների՞ մասին է խոսքը: Տիգրանը համեստ է, չի բարձրաձայնում, բայց հիմա Հայաստանում է, որ հեռավար տեխնոթիմ հավաքի:
Տիգրան Շահվերդյան - Մենք մի քանի ինժեների թափուր տեղ ունենք: Իմ նպատակն է՝ այստեղ սկսել մշտական թիմ ձևավորել: Ամենաիդեալականը, որ ընկերությունը այստեղ գրանցված լինի ու այստեղ գործի, բայց, ամեն դեպքում, կարևոր է, որ մասնաճյուղ բացենք: Ես անձամբ շահագրգռված եմ, այդ մարդիկ կարող են դուրս գալ, արժեք ստեղծել:
Թիմին ավագ ինժեներներն անհրաժեշտ են, որ աշխարհում բացառիկ ռոբո-խանութները դարձնեն նույնիսկ առանց վարորդի: Հիմա դեռ շուկան միայն Միացյալ Նահանգներում է. հաշվել են՝ սննդամթերքի շուկայի արժեքն այնտեղ մոտ մեկ տրիլիոն դոլար է։
Հայաստանում Տիգրանի նպատակը աշխատատեղ ստեղծելն է. կընտրեն լավագույն մասնագետներին: