Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի՝ Կարին գյուղի տնկարանում խորհրդանշական ծառատունկ են իրականացրել:
Ավելի ուշ նախարարը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ այսօր 1.000 ծառ է տնկվել Քուչակում (Արագածոտն, Ապարանի ջրամբար):
«10.000 ծառ - «Սևան» ազգային պարկ, Գեղարքունիք (17 ապրիլի 2020 թ.)։
100.000 ծառ - համահայաստանյան ծառատունկ (25 ապրիլի 2020 թ.)»,- գրել է նախարարը: