Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը 2-րդ աննդմեջ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում:
Մոսկվայում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկը գեղեցիկ պայքարում հաղթեց Հարավային Աֆրիկան ներկայացնող Մաեմու Ռոֆիվային, որը պրոֆեսիոնալ ռինգում մինչև այս տոնել էր 19 հաղթանակ ու դարձել էր նաև WBA-ի վարկածով Աֆրիկայի չեմպիոն:
Փորձառու մարզիկի հետ պայքարում Տոնականյանը բավականին գրագետ մենամարտ անցկացրեց։ Հայ մարզիկն անընդհատ ճնշում էր մրցակցին և բոլոր ռաունդներում ունենալով նկատելի առավելություն՝ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։
Այս հաղթանակի շնորհիվ Տոնականյանն զգալիորեն բարելավեց դիրքերը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների վարկանշային աղյուսակում։ Հիշեցնենք, որ Տոնականյանը Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ 2020 թվականի դեկտեմբերից է ուժերը փորձում պրոֆեսիոնալ ռինգում։