Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Լազարյանների անվան արևելյան լեզուների դպրոց:
13 տարի գործող կրթական հաստատությունում սովորող 700 սանից մոտ 300-ը հայ է: Հայոց լեզվի ուսուցումը ներառված է ընդհանուր կրթական ծրագրում, դասավանդվում է 2-11 դասարաններում՝ շաբաթական երկու ժամ: Այստեղ հայերենի ուսուցումը պարտադիր է բոլորի համար:
Հայերենը ներառված է դպրոցի ավարտական ուսումնական վկայականում նշվող առարկաների ցանկում:
«Դպրոցը կարևոր առաքելություն է իրականացնում հայերենի պահպանման և հանրայնացման գործում՝ հնարավորություն ընձեռելով մոսկվայաբնակ հայ երեխաներին՝ ուսանել մայրենի լեզուն, գրականությունն ու պատմությունը»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարար Դումանյանը: