Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Քաջայր Նիկողոսյանը շարունակում են արտագնա խորհրդակցություններ անցկացնել մարզի համայնքներում: Նրանք եղել են Շնող, Ախթալա, Ալավերդի խոշորացված համայնքերում, Սանահին բնակավայրում՝ հանդիպումներ ունենալով բնակիչների հետ առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով:
Փոխմարզպետներին ներկայացվեցին համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերին լուծումներ կտրվեն օրենքով սահմանված կարգով: