Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեի կարծիքով՝ անհնար է Վաշինգտոնին վստահել Իրանի ժողովրդի դեմ քառամյա տնտեսական պատերազմից հետո՝ փոխանցում է իրանական Mehr գործակալությունը:
«Վիեննայում գործընթացը ճիշտ ուղու վրա է դրված, և բանակցությունները ցույց են տալիս, որ առաջընթացը հավանական է»,- հայտարարել է Խաթիբզադեն CNN-ի հետ հարցազրույցում:
Նա ավելացրել է, որ Վիեննայի բանակցություններում արձանագրված դրական քայլը կարող է պահպանվել, եթե ԱՄՆ-ը պատրաստ լինի կատարել 2231 բանաձևով սահմանված իր պարտավորությունները: