Արարատի մարզում առկա միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհներին առաջիկա մեկ ամսվա ընթացքում կիրականացվեն փոսալցման աշխատանքներ։
Մարզպետարանը վարորդներին հորդորում է չանտեսել շինարարական աշխատանքների իրականացման նպատակով տեղադրված արգելքներն ու նշանները և չառաջացնել լրացուցիչ խոչընդոտներ։