Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին ուղղված կոչով տեսաուղերձ է հղել կոնգրեսական Ադամ Շիֆը:
Կոնգրեսականը մասնավորապես ասել է. «Ես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ եմ անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Խնդրում եմ միանալ ինձ և ստորագրել «Այո՛ դա ցեղասպանություն է» (YesItsGenocide.org) խնդրագիրը: Եկեք լսելի դարձնենք մեր ձայնը»: