Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են՝ Ստեփանակերտի Բրյուսով թաղամասի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ» հրթիռային համակարգից արձակված կասետային ռումբ։
«Սակրավորները քիչ հետո այն կվնասազերծեն տեղում։
Պայթյունի ձայնը թեպետ բարձր չի լինելու, բայց հորդորում ենք լսելու դեպքում չանհանգստանալ»,- հորդորում են ԱՀ ԱԻՊԾ-ից: