Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը չի կարողանում քնել այս շաբաթ Անկարայում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ կապված միջադեպի պատճառով՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
Եվրահանձնաժողովի առաջին կին նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին վրդովեցրել էր այն, որ Անկարայում բանակցությունների ժամանակ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը զբաղեցրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողքին դրված միակ աթոռը:
Տեսախցիկները ֆիքսել են այն դրվագը, երբ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նստում է երկու նախագահներից հեռու գտնվող բազմոցին:
«Ես չեմ թաքցնում այն փաստը, որ չեմ կարողանում գիշերները քնել իմ գլխում անդադար պտտվող այդ դրվագի պատճառով»,- նշել է Շառլ Միշելը՝ ավելացնելով, որ եթե հնարավոր լիներ, ապա կվերադառնար ու կշտկեր սխալը: