Հաշվի առնելով այն, որ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը, որը թիմը տեղափոխում էր Գյումրի՝ VBET Հայաստանի պրեմիեր լիգայի՝ 19-րդ տուրի «Շիրակի» հետ հանդիպմանը, ճանապարհի արգելափակման պատճառով չի կարողանում մտնել Գյումրի, «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպման մեկնարկը հետաձգվում է 1 ժամով, հայտնում են ՀՖՖ-ից:
Ֆեդերացիան լրացուցիչ տեղեկություններ կտրամադրի՝ կապված իրավիճակի հետ:
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ գերեվարված գյումրեցիների հարազատները Շիրակի մարզում միջպետական նշանակության և համայնքային ճանապարհներ են փակել։