Տեղի է ունեցել «Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ «AstraZeneca AZD1222» թեմայով առցանց դասընթաց, որի ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները քննարկել և ներկայացրել են նոր տվյալներ «AstraZeneca AZD1222» պատվաստանյութի վերաբերյալ՝ տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հանդիպման ժամանակ նաև տրամադրվել է տեղեկատվություն ԱՀԿ ռեսուրսների վերաբերյալ` բնակչության հետ հաղորդակցության հմտությունների և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների առումով: