Ինչպես են հասարակական կազմակերպությունները ծախսում պետական դրամաշնորհները. վերահսկողության հանրային պահանջն իրավական ձևակերպում է ստացել, ստուգման մեխանիզմները՝ հստակեցվել։
«Կարմիր քարտ» և միանգամից «սև ցուցակում» տեղ սպառնում է բոլոր այն կազմակերպություններին, որոնք կստանան պետական դրամաշնորհ, բայց ստանձնած պարտավորությունը չեն անի: Կառավարության ընդունած իրավական ակտերով՝ հանրային փողերի ծախսը կվերահսկվի:
Փոփոխությունը կատարվել է «Բաց կառավարման գործընկերություն» ծրագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում։
Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: