Շիրակի մարզում միջպետական ու համայնքային նշանակության ճանապարհները բացվել են։ Շիրակից գերեվարված քաղաքացիների հարազատները շուրջ 10 ժամ փակ էին պահում Գյումրի-Երևան պետական մայրուղին՝ Ազատանի հատվածում և Հոռոմի խաչմերուկում, Գյումրի-Վանաձոր ճանապարհը և Գյումրի-Բավրան՝ Աշոցք գյուղի մոտ։
Քիչ առաջ նրանք տեղեկացրին, որ բոլոր ճանապարհները բացվել են, բացել են նաև երկաթուղու ճանապարհը, որը փակվել էր կեսօրից հետո՝ Իսահակյան և Բայանդուր գյուղերի հատվածում։
Հիշեցնենք՝ բողոքող քաղաքացիներն ընդգծում էին, որ իրենց պայքարն ապաքաղաքական է, պահանջում են գերեվարված զավակներին։