99 տարեկան հասակում մահացել է արքայազն Ֆիլիպը՝ Էլիզաբեթ թագուհու ամուսինը, հայտնել է Բուքինգհեմյան պալատը:
«Նորին Մեծություն Թագուհին խոր ցավով հայտնում է իր սիրելի ամուսնու ՝ Էդինբուրգի դուքս նորին մեծություն արքայազն Ֆիլիպի մահվան մասին»,- ասվում է պալատի հաղորդագրության մեջ:
«Նորին մեծությունը կյանքից խաղաղ հեռացավ այսօր առավոտյան՝ Վինձորի ամրոցում: Թագավորական ընտանիքը միանում է նրա կորուստը սգացող ամբողջ աշխարհի մարդկանց»,- ըստ Reuters-ի նշված է Միացյալ Թագավորության արքայական տան տարածած հաղորդագրության մեջ: