Ապրիլի 8-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի ծառայողները մայրաքաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումներ։ Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 9 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող՝ 4, փոխարինված համարանիշներով՝ 2, առանց փաստաթղթերի՝ 3, առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 7 մեքենա։ Հայտնաբերվեց 1 տրանսպորտային միջոց, որի վրա տեղադրված էր ստանդարտին չհամապատասխանող լուսային սարքավորում։ Բոլոր խախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։