Ալմաթիում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի MTK Fight Night երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն առաջին ռանդուն նոկաուտի է ենթարկել ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովին (2-0-1)։
Այս հաղթանակը 28-ամյա Բաչկովի համար 2-րդ անընդմեջն է պրոֆեսիոնալ ռինգում: Գյումրեցի բռնցքամարտիկն իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է նախորդ տարվա հոկտեմբերին: