Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները ստորագրահավաք են սկսել՝ ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ապրիլի 24-ի ելույթում 1915-ին կատարվածը բնութագրել որպես «Ցեղասպանություն»։
«Տասնամյակներով մինչև համաշխարհային՝ ղեկավարները ճանաչում էին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ԱՄՆ նախագահը լուռ էր։ Գիտենք, որ իբրև Սենատոր և փոխնախագահ քաջածանոթ էիք այս հարցին, 1990 թ. նաև առաջ եք քաշել օրինագիծ, որով ապրիլի 24-ը սահմանվում էր որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր։
Ողջունում ենք, որ 2015-ին, որպես փոխնախագահ, այցելել եք Վաշինգտոնի ազգային տաճարում հիշատակի արարողությանը»,- նշված է ուղերձում։
Օրենսդիրները Բայդենին հիշեցրել են նախորդ ապրիլի 24-ի իր հայտարարությունը. «Լուռ մնալը մեղսակցության նշան է» և հավելել. «Պահանջում ենք, որ հավատարիմ մնալով Ձեր հանձնառություններին՝ ասեք ճշմարտությունը»: