2020 թվականին Հայաստանի գետերի ջրի որակը նախորդ տարվա համեմատությամբ էական փոփոխություն չի կրել, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Ուսումնասիրված գետային 104 դիտակետից՝
24%-ը գնահատվել է 2-րդ դաս («լավ» որակ).
37%-ը՝ 3-րդ դաս («միջակ» որակ).
18%-ը՝ 4-րդ դաս («անբավարար» որակ).
21%-ը՝ 5-րդ դաս («վատ» որակ):
Դիտակետերից 22-ում ջրի որակը գնահատվել է 5-րդ դաս՝ «վատ» որակ.
Հրազդանի ջրավազանային կառավարման տարածք (ՋԿՏ) -10.
Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածք - 2.
Հարավային ջրավազանային կառավարման տարածք - 6.
Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածք - 3.
Սևանի ջրավազանային կառավարման տարածք - 1.
Արարատյան ջրավազանային կառավարման տարածք - 0: