Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ 91 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը:
«Պարոն Հովնանյանը, տարիներ շարունակ հանդես գալով որպես հայրենիքի ջատագով, իր անգնահատելի ներդումն է ունեցել հայրենիքի զարգացման գործում Հովնանյան հիմնադրամի, Ամերիկայի հայկական համագումարի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության միջոցով:
Հայ ժողովուրդը կորցրեց հրաշալի անձնավորության և մեծ բարերարի: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Հովնանյանի ընտանիքին և հարազատներին»,- ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ցավակցական ուղերձում: