«Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով սահմանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկը՝ տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Վերոնշյալ գետերի ցանկի սահմանման համար համադրվել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի կողմից վերջին ժամանակաշրջանում իրականացված համակողմանի ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից ներկայացված գետերի վրա փոքր հիդրոէլեկտրակայաններով ծանրաբեռնվածության արդյունքները:
Ծանրաբեռնվածությունը հաշվարկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների դերիվացիայի գումարային երկարության և գետի երկարության հարաբերությամբ՝ արտահայտված տոկոսներով:
Գետերի ցանկը՝
1) Արգիճի
2) Մասրիկ
3) Կարճաղբյուր (Մաքենիս)
4) Լիճք
5) Ծակքար
6) Վարդենիս
7) Գավառագետ
8) Ձկնագետ
9) Ոսկեպար
10) Մեծամոր
11) Եղեգիս
12) Որոտան
13) Ախուրյան
14) Աղստև
15) Արփա
16) Բախտակ
17) Դեբեդ
18) Դեբեդ գետի Կիստում վտակ
19) Դեբեդ գետի Ձորագետ վտակ
20) Աղստև գետի Գետիկ վտակ
21) Որոտան գետի Դալի վտակ
22) Հրազդան գետի Մարմարիկ վտակ
23) Ազատ գետի Գողթ վտակ
24) Եղեգիս գետի Կարակայա վտակ
25) Կարակայա վտակի Այսաս վտակ