Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Հակոբ Մկրտչյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական մրցումային օրը 96 կգ քաշային կարգում Հայաստանը ներակյացնող Հակոբ Մկրտչյանը երկամարտի 372 կգ արդյունքով գրավել է երրորդ տեղը:
Հակոբ Մկրտչյանը պոկել է 160 կգ: Հրում վարժությունում նա փոքր արծաթե մեդալ է նվաճել՝ ցույց տալով 212 կգ արդյունք:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը գլխավերևում պահել է 165 կգ, իսկ հրում վարժությունում զրո է ստացել:
Հիշեցնենք, որ այսօր 81 կգ քաշային կարգում ԵԱ բրոնզե մեդալակիր էր դարձել Լիանա Գյուրջյանը: