Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Պոկում վարժության ժամանակ Գյուրջյանը բարձրացրեց 98 կգ և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Հրում վարժությունում մարզուհին բարձրացրեց 129 կգ՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ և երկամարտում դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ գրանցելով 227 կգ արդյունք: